415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳ նախարարը նշել է Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունների հետևանքով ԵԱՀԿ պատասխանատվության գոտում նոր վտանգավոր նախադեպ ստեղծվելու մասին (ՎԻԴԵՈ)

22:48
03 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ։

Առաջինը, նրա խոսքով, Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։

«Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն իրենց զինված ուժերը համալրելու նպատակով տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից»,- ասել է նա:

Երկրորդ, ինչպես նշել է ԱԳ նախարարը, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:

Երրորդ, Այվազյանի խոսքով, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Загружается новость ... "Лево"
«Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ»,-ընդգծել է նա:

Այվազյանը նշել է, որ չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից:

«Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,- ասել է նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»
17:07
22 Ապրիլի 2024
Անվտանգության բնական գծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարարը քննադատում է Երևանի և Բաքվի միջև սահմանների հարցով համաձայնությունը
Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը