435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան հայտնել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթվի և օրակարգի մասին

18:12
03 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 «Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը, անպայման, հատուկ ուշադրության է արժանանալու նոյեմբերի 9-ին ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների կատարումը (ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին. խմբգր.)՝  մարդասիրական աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերականգնման շեշտադրությամբ»,- հայտնել է Զախարովան:

Նրա խոսքով, հարցերը քննարկվելու են պայմանավորվածությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ռուսական պատվիրակության այցի ժամանակ: Երկրների և դիրքորոշումների փոխգործակցությունը դիտարկվելու է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների ձևաչափերով:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն և առանձնանում են «բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
23:18
11 Փետրվարի 2024
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
21:15
08 Փետրվարի 2024
ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի