ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
08.02.2024,
21:15
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի, մեծ է ու եզակի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եվ առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ Ռուսաստանի և նրա ղեկավարի միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին և 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Հենց նախագահի հովանու ներքո, նախաձեռնողական դերի շնորհիվ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարթակ է մշակվել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ հետագա համատեղ քայլերի համար»,- ասել է Գալուզինը «Россия 24»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այսօրվա խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին մտնել հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ուղի, նպաստել վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը լինի խաղաղ և կայուն։ Այդ առումով, նրա խոսքով, կարևոր է եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։–0–