ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել․ հայտնի է օրակարգը

16.12.2020, 10:48
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել․ հայտնի է օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: 

«Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-