Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կընտրվի ՀՀԿ առաջին փոխնախագահ. ի՞նչ է պատահել Կարեն Կարապետյանին

12.09.2018, 12:39
Առաջիկայում կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կընտրվի ՀՀԿ առաջին փոխնախագահ. ի՞նչ է պատահել Կարեն Կարապետյանին
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կընտրվի առաջին փոխնախագահի պաշտոնում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն։ Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Խորհուրդը կընդունի նաև կուսակցական թարմացված ծրգիրը։

Թերթի աղբյուրների համաձայն, Կարապետյանն իր ընտանիքով ապրում է Երևանում, որտեղից հեռացել է միայն կարճ հանգստի։ Միաժամանակ նա գրեթե ամբողջովին խզել է կապերը ՀՀԿ–ի հետ։ -0-