Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ
16.05.2025,
14:12
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները շատ կարևոր են։ Հաջորդ ամիս ես քննարկումներ կունենամ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի կայացնենք հնարավոր լավագույն որոշումները տարածաշրջանի կայունության համար»,- ասել է Բերսեն։