ԱՄՆ-ից ժամանած դասախոսները Հայաստանում անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարման դասընթացներ են անցկացնում

04.10.2011, 11:33
ԱՄՆ-ից ժամանած դասախոսները Հայաստանում անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարման դասընթացներ են անցկացնում
ԱՄՆ-ից ժամանած դասախոսները Հայաստանում անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարման դասընթացներ են անցկացնում

«Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթացներ են կազմակերպվել Հայաստանում Պաշտպանության նախարարության և ամերիկյան դեսպանության համատեղ ջանքերով, հաղորդում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դասընթացի անցկացման համար Երևան է ժամանել ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի դասախոսական խումբը:

Միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը: Դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ներգրավված են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման գործընթացում:
Դասընթացի ժամանակ, մասնավորապես, ուսումնասիրվելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդկային, ֆինանսական ռեսուրսների և  ծրագրերի կառավարումը, նյութատեխնիկական ապահովումը, պլանավորումը, ինժեներական նախագծումը, և տնտեսական ծրագրերի գնահատումը: 

Դասընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կապի և տրանսպորտի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների նախարարությունների, Ազգային Ժողովի պաշտպանության և ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների, Ոստիկանության և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի փորձագետները: -0