ՀՀԿ-ն մտադիր է թարմացնել Հայաստանի նոր գումարման ԱԺ-ում իր խմբակցության կազմը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է ընդլայնել իր խմբակցությունն Ազգային ժողովում 20-30 մարդով, չորեքշաբթի հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական Ռաֆիկ Պետրոսյանը:
«Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի կազմման սկզբունքներն առայժմ վերջնականապես մշակված չեն: Կա մի ընդհանուր դիրքորոշում, որի համաձայն՝ պետք է ավելանա երիտասարդության, կանանց և փորձառու մասնագետների թիվը»,- հայտարարեց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հանրապետական կուսակցության շարքերում կան որոշակի թվով մարդիկ, ովքեր զբացվում են բիզնեսով: Խորհրդարանականը նշեց, որ կուսակցությունը նրանց չի սատարի ընտրություններին, նրանց հաշվի կարելի է լուծել խմբակցության թարմացման հարցը:
Պետրոսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որի համաձայն՝ վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում ակտիվ քննարկում է իշխող կուսակցության ընտրացուցակում հայ ականավոր պետական և քաղաքական գործիչների հնարավոր ընդգրկումը:
«Հանրապետական կուսակցությանն անհրաժեշտ է ներգրավել նոր մարդկանց, ովքեր արդեն փորձ ունեն քաղաքական կամ տնտեսական ոլորտում: Ես նկատի ունեմ Խոսրով Հարությունյանին, Հայկ Բաբուխանյանին և Արտաշես Գեղամյանին: Եթե կուսակցության ղեկավարությունը համարի, որ այդ մարդիկ անհրաժեշտ են կուսակցությանը, ապա շարքային հանրապետականները, այդ թվում՝ ես, դեմ չենք լինի»,- հայտարարեց նա:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը կանցկացվի մարտի կեսերին, ակնկալվում է, որ կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի համագումարից հետո:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-