Երևանում Հնդկաստանի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես կանցկացվի

18.01.2012, 12:23
Երևանում Հնդկաստանի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես կանցկացվի

Հնդկաստանի Հանրապետության 63-ամյակին նվիրված «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդես կանցկացվի հունվարի 20-22-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հայ-Հնդակական Բարեկամություն» ՀԿ-ից, որը միջոցառման կազմակերպիչն է:

«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային և պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում  Հնդկաստան՝ տարբեր նպատակներով: Լինի դա զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար՝ նրանք տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ», - նշվում է գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:

Ինչպես նշում է «Հայ-Հնդակական Բարեկամություն» ՀԿ-ի մամուլի ծառայությունը, այս միջոցառումը կմիավորի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը և չեն ցանկանում բաց թողնել նրա հետ հաղորդակցվելու հնարավորությունը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցի ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալխութրան:-0-