ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման փաստաթղթերի ձևերը

12.01.2012, 18:28
ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման փաստաթղթերի ձևերը
ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման փաստաթղթերի ձևերը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի նիստում հաստատել է հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը:

Նիստի ընթացքում որոշումներ են ընդունվել ընտրություններին համամասնական համակարգով մասնակցող կուսակցությունների գույքի և ֆինանսական միջոցների հայտարարգրի ձևերի հաստատման մասին, ինչպես նաև մեծամասնական ընտրատարածքների ձևավորման և համարակալման, ընտրական կոմիտեների տեղակայման որոշման վերաբերյալ:

«Հատուկ ընտրական հանձնաժողովի անդամների համար ստեղծվել են փողոցների քարտեզներ, որտեղ նշված են փողոցների բոլոր անվանափոխումները և ընտրատարածքների հասցեների հետ կապված բոլոր փոփոխությունները»,- նիստի ընթացքում ասաց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց նաև, որ Երևանում և հանրապետության մարզերում ընտրատեղամասերի գտնվելու և այդ տեղամասերում ընտրողների ցուցակների հետ կապված որոշ փոփոխություններ են կատարվել:

«Փոփոխությունների հիմնական նպատակն է՝ ընտրողների համար ընտրությունների գնալու հարմարություններ ստեղծել, որ ընտրողները մի քանի կիլոմետր չգնան քվեարկելու համար»,- նշեց Մուկուչյանը: -0-