Հայ-բրիտանական տնտեսական հարաբերություններում որոշակի առաջընթաց է նկատվում, կարծում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
«Տնտեսական հարաբերություններն այնպես չեն զարգացած, ինչպես կցանկանայինք, չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում մենք որոշակի առաջընթաց ունենք»,- ասաց Լոնսդեյլը՝ դեսպանատան Facebook-ի էջում առցանց ռեժիմով պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Ըստ դեսպանի՝ այժմ ակտիվորեն գործում է Հայ-բրիտանական բիզնես պալատը, այդ տարի երկրների միջև կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիր է ստորագրվել:
Դեսպանը նշեց, որ զգալի ակտվիություն կա մանրածախ հատվածում: «Մենք հուսով ենք, որ առավել շատ բրիտանական խանութներ կմիանան արդեն առկա Debenhams, Next և Burberry խանութներին»,- նշեց դեսպանը:
Նա ցանկալի է համարում լեռնահանքային հատվածում բրիտանական ներդրումների իրականացումը: «Այժմ մենք ուսումնասիրում ենք սարքավորման վաճառքի հնարավորությունները»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ նաև այլ հնարավորություններ կան, մասնավորապես՝ էներգետիկայի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների վերսկսման ոլորտներում: «Մենք չպետք է մոռանանք նաև զբոսաշրջության մասին»,- ասաց Լոնսդեյլը՝ ավելացնելով, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան այցելողների թիվը 3,5 անգամ աճել է 2011թ.-ի առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է առավել շատ ցուցաբերի իրեն և իր հնարավորությունները ներկայացնի Մեծ Բրիտանիային: Ես գիտեմ, որ Լոնդոնում ՀՀ նոր դեսպանը (Կարինե Ղազինյանը) աշխատում է այդ ուղղութամբ»,- նշեց Լոնսդեյլը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Մեծ Բրիտանիայի հետ հանրապետության արտաքին առևտրային շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հոկտեմբեր ամսին ավելացել է 23,3 տոկոսով՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել ավելի քան 38,3 մլն դոլար:
Միաժամանակ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա արտահանման ծավալը կազմել է 312,1 հազար դոլար (Հայաստանի ընդհանուր արտահանման 0,03 տոկոսը)՝ նշված ժամանակահատվածում կրճատվելով 5,3 տոկոսով, 2010թ.-ի հունվար-հոկտեմբեր ամսվա ցուցանիշի համեմատ:
Հայաստան ներմուծված անգլիական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 38 մլն դոլար՝ ավելանալով 23,6 տոկոսով: -0-