ՀՀ վարչապետը Վիետնամի այցելելու հրավեր է ստացել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վիետնամ այցելելու հրավեր է ստացել, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ Ֆամ Սուան Շոնը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վիետնամի վարչապետի ջերմ ողջույնները և Վիետնամ այցելելու հրավերը:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա նոր թափ կհաղորդի հայ-վիետնամական բարեկաման հարաբերությունների ամրապանդմանը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ առկա է լավ հիմք առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տնտեսության, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, երկու պետությունների միջև վիզային ռեժիմի դյուրացման և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ: -0-