ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
31.10.2011,
15:46
ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
ՀՀ նախագահի հրամանով ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Մեդալը շնորհվում է դերասանուհուն հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության և մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար», - նշվում է տեղեկատվության մեջ:
Սվետլանա Գրիգորյանը (1930) Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է: Նկարահանվել է «Մեզանից երեքը» (1987), ինչպես նաև «Սիրան» (1963) ֆիլմերում:-0-