ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները ժամանել են Երևան

13.10.2011, 20:01
ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները ժամանել են Երևան
ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները ժամանել են Երևան

ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները ժամանել են Երևան՝ մասնակցելու հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Նիստի  ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նիստին մասնակցում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ կապված խորհրդի միջոցառումները:-0-