Հարավային Կովկասի կենսաբազմազանությանը նվիրված գիտաժողով կանցկացվի Երևանում սեպտեմբերի 26-ին

23.09.2011, 12:22
Հարավային Կովկասի կենսաբազմազանությանը նվիրված գիտաժողով կանցկացվի Երևանում սեպտեմբերի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կովկասի ֆաունայի

կենսաբազմազանությունը և նրա պահպանության խնդիրները» թեմայով միջազգային գիտաժողով կանցկացվի սեպտեմբերի 26-29-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում, հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Միջոցառման շրջանակներում նախատեսված է հայ և օտարերկրյա գիտնականների ավելի քան 50 զեկույց:

«Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն կենդանական աշխարհի

բազմազանությանը, էկոլոգիային, կարգաբանությանը, գենետիկային, ֆիլոգենետիկ

զարգացմանը, մակաբուծաբանությանը, ֆիզիոլոգիային, հյուսվածաբանությանը,

բնապահպանությանը վերաբերող թեմայներ»,- նշվում է մամուլի ասուլիսում:

 

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և ՀԱՀ-ի Հակոբյանի անվան Միջավայրի կենտրոնը: -0-