Երևանի բնակիչներին սեպտեմբերի առաջին օրերին տաք եղանակ է սպասում. կանխատեսում
30.08.2011,
16:47
Երևանի բնակիչներին սեպտեմբերի առաջին օրերին տաք եղանակ է սպասում. կանխատեսում

Երևանում սեպտեմբերի առաջին օրերը տաք կլինեն, օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 0-ից բարձր 33-35 աստիճանի, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքերով` սեպտեմբերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն ու տեղումները կլինեն նորմայի սահմաններում:
Պետրոսյանը հավելեց, որ մոտավորապես նմանատիպ եղանակ է սպասում Արարատի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի նախալեռնային շրջաններում:-0-