Կոալիցիան և ընդդիմությունը պայմանավորվել են օգոստոսին քննարկել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը

26.07.2011, 15:43
Կոալիցիան և ընդդիմությունը պայմանավորվել են օգոստոսին քննարկել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը
Կոալիցիան և ընդդիմությունը պայմանավորվել են օգոստոսին քննարկել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոալիցիան և ընդդիմությունն օգոստոսի 4-ին կքննարկեն արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացման հարցը, ասաց իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցող ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսության աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանում՝ բանակցությունների օրակարգի ձևավորման նպատակով:

«Մենք, վերջապես, ձևավորել ենք մեր երկխոսության օրակարգը, որի առաջին հարցը արտահերթ ընտրությունների անցկացումն է», - ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ եթե մինչև սեպտեմբեր իշխանությունները չհամաձայնվեն արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա ընդդիմությունը երկխոսության ձևաչափը սպառված կհամարի և կգնա առճակատման:

ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով՝ հոկտեմբերին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը երաշխիքներ կստեղծի ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր հերթին նշեց, որ կոալիցիան դեմ չէ քննարկել ցանկացած հարց, քանի որ եթե կողմերից որևէ մեկը բացառում է որևէ հարցի քննարկում, ապա դա արդեն երկխոսություն չէ:

Նա ասաց, որ կոալիցիոն հիմքեր չի տեսնում՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար, սակայն հարցը կքննարկվի:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում պահանջվում է հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:

Ըստ հայտարարության՝ նախագահական ընտրությունների անցկացումից անմիջապես հետո «սահմանված ժամկետների պահպանման դեպքում հարկավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:

Միաժամանակ ՀԱԿ-ը պահանջում է մի շարք որոշումներ ընդունել, որոնք երաշխավորում են ընտրությունների օրինականությունը: Ընդդիմությունը, մասնավորապես, պահանջում է հրաժարվել է մեծամասնական համակարգով ընտրություններից:

Իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցում է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը կազմում ներառված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Մհեր Շահգելդյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

ՀԱԿ-ի հինգ ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Ւշխանությունները մինչև վերջերս մերժում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափը: Այժմ նրանք մերժում են նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:


Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թ.-ի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ի փետրվարին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-0-