Սոցիալական ցանցերում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոս դեմ ծավալված արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մայր Աթոռը միշտ քննադատության և քննարկումների կողմնակից է եղել, սակայն այն, ինչ տեղի է ունենում հիմա, քննադատություն և քննարկում չէ: Դա Պատրիարքի հասցեին ուղղված անձնական վիրավորանք է», - ասաց Սրբ. Էջմիածնի ներկայացուցիչը:
Վերջերս Facebook ցանցում ստեղծվել են մի քանի խմբեր, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը: Դրանից հետո հակարշավ սկսվեց, և այժմ ինտերնետում ակտիվ պայքար է ընթանում կաթողիկոսի հրաժարականի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Ցանցում, մասնավորապես, շրջանառվում է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե խոսելով Սանահինի վանական համալիրի մասին՝ Կաթողիկոսն իբր ասել է, որ ինքը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:
Մելիքյանն ընդգծեց, որ Կաթողիկոսը չէր կարող նման հայտարարություն անել, և այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հանվել է համատեքստից:
Կարապետյանն իր հերթին նշել է, որ ինքը բառացիորեն մեջբերել է Կաթողիկոսի խոսքերը:
«Դա եղել է 2006 թ.-ին, և ես շատ լավ հիշում եմ իր զրույցը Կաթողիկոսի հետ», - ասել է փորձագետը:-0-