Վիկ Դարչինյանն առաջին անգամ կմենամարտի Հայաստանում

06.07.2011, 14:16
Վիկ Դարչինյանն առաջին անգամ կմենամարտի Հայաստանում

Գերթեթև քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (36-3-1, 27 КО) հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերի 3-ին Հայաստանում, հաղորդում է championat.ru կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ նա ուժերը կչափի Նամիբիան ներկայացնող Պաուլյոս Ամբունդայի հետ (15-0-0, 9 КО):

Ինչպես հաղորդում է «Առավոտ» թերթը, բռնցքամարտիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը հաստատել է այս տեղեկատվությունը՝ տեղեկացնելով, որ հավանաբար մարտը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Վախթանգը վաղուց էր ցանկանում իր հայաստանցի հազարավոր երկրպագուներին ուրախացնել՝ մենամարտերից մեկը կազմակերպելով Հայաստանում, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ եթե հիմա էլ խանգարող հանգամանքներ չլինեն, Վախթանգ Դարչինյան-Պաուլյոս Ամբունդա դիմակայությունը բռնցքամարտի առաջին պրոֆեսիոնալ մենամարտը կլինի, որ անցկացվելու է Հայաստանում», - գրում է թերթը:-0-