«Արմավիա» ընկերությունը մեկ ամիս շարունակ ավիատոմսերի զեղչեր կսահմանի կանանց համար

28.02.2011, 17:19
«Արմավիա» ընկերությունը մեկ ամիս շարունակ ավիատոմսերի զեղչեր կսահմանի կանանց համար

ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է կանանց և աղջիկների համար ավիատոմսերի զեղչերի մասին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

«Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, «Արմավիա» ավիաընկերությունը 25 տոկոս զեղչ է տրամադրում բոլոր կանանց և 12 տարեկանից բարձր աղջիկներին, ովքեր թռչում են ավիաընկերության ուղիղ չվերթով»,- հայտնեց Ավետիսովան: -0-