431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ազգային ինքնությունն Ադրբեջանում կառուցվում է հայերի նկատմամբ ատելության վրա. հասարակական կազմակերպության ղեկավար

19:01
12 Նոյեմբերի 2010

Ազգային ինքնությունն Ադրբեջանում կառուցվում է հայերի նկատմամբ ատելության վրա, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Ժառանգ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Վրթանեսյանը։

«Ժառանգ» ՀԿ-ն ուրբաթ «Ատելությունը հայերի նկատմամբ թուրքական և ադրբեջանական կինոյում» թեմայով ֆիլմերի ցուցադրություն։ Ցուցադրվել են ադրբեջանական երեք ֆիլմեր («Չկա Ադրբեջան առանց Ղարաբաղի», «Ջավանշիր», «Հայկական գրագողություն») և թուրքական մեկ ֆիլմ («Հարյուր քսան»)։

«Հայերի նկատմամբ ատելությունն իր արտացոլումն է գտնում կինեմատոգրաֆում։ Մեր ցուցադրած ֆիլմերը դրանք գունեղ են ներկայացվում։ Այդ ֆիլմերում, որոնք, ի դեպ, պետպատվերով են նկարահանված, հայերը ներկայացվում են որպես արնախումներ, վայրենիներ։ Բացի այդ, սարսափելիորեն աղավաղված է պատմությունը»,- ընդգծեց Վրթանեսյանը։

Ըստ նրա, ֆիլմերի ցուցադրության նպատակն է  հայ հեռուստադիտողին ներկայացնել կինեմատոգրաֆը որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործելու օրինակները։

«Մեր երիտասարդները պետք է իմանան, թե ինչպես են նրանց ներկայացնում հարևան երկրներում ապրող հասակակիցներին։ Այժմ շատ է խոսվում հարաբերությունների բարելավման, հայ-թուրքական սահմանի բացման, հանդուրժողականության մասին։ Բայց կան, արդյո՞ք, իրական հիմքեր դրա համար։ Վզին փաթաթած բարեկամությունը կարող է հերթական արյունահեղության հանգեցնել»,- նշեց կազմակերպիչը։

Նա ընդգծեց, որ «Չկա Ադրբեջան առանց Ղարաբաղի» կարճամետրաժ ֆիլմում (2009 թվական) ներկայացվում է ղարաբաղյան պատերազմի աղավաղված պատմությունը, որտեղ հայերին «քոչվորներ» են անվանում, հերոսացնում են ադրբեջանական բանակը։

«Ջավանշիր» մուլտֆիլմը պատմում է Ադրբեջանի պատմությունը, որը ընդհանուր ոչ մի բան չունի իրականության հետ։ Այսպես, Ադրբեջանի պատմության փոխարեն ներկայացվում է հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի պատմությունը, որը վերագրվում է Ադրբեջանին։

«Հայկական գրագողություն» կարճամետրաժ ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ ֆիլմում հերոսները մաքուր հայերեն են խոսում։ Ֆիլմը նվիրված է ադրբեջանական ամենատարածված առասպելներից մեկին, որի համաձայն հայերը գողանում են ադրբեջանցիների հոգևոր ժառանգությունը»,- ասաց Վրթանեսյանը՝ ավելացնելով, որ ֆիլմի հեղինակներն անանուն են։

Զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված թուրքական «Հարյուր քսան» ֆիլմում ներկայացված է 1915 թվականի «պատերազմի» խեղաթյուրված պատմությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»