Հայաստանի ԱԳՆ-ն օրակարգային է համարում Երևանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը

01.11.2010, 19:57
Հայաստանի ԱԳՆ-ն օրակարգային է համարում Երևանում Կանադայի  դիվանագիտական ներկայացուցչության բացումը
Հայաստանի ԱԳՆ-ն օրակարգային է համարում Երևանում Կանադայի  դիվանագիտական ներկայացուցչության բացումը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում Կանադայի  դիվանագիտական ներկայացուցչության բացումը երկու երկրների օրակարգային հարցերից է, հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանի (John Sloan, նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը։

«Այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական և թե ապակենտրոնացված համագործակցության ձևաչափերում»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան Սլոանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում և արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` իր առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Սլոանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները կարևորեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի ևԿանադայի համագործակցությունը: -0-