Հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական աճը 2,8% է կազմել

20.10.2010, 14:41
Հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական աճը 2,8% է կազմել
Հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական աճը 2,8% է կազմել

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010թ.-ի  հունվար-սեպտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ ՀՆԱ-ի ծավալը 2386,7 մլրդ դրամ է կազմել (6,6 մլրդ դոլար)։

Ըստ վիճակագրական տվյալների` 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ 7,8 տոկոսի սահմաններում: Միաժամանակ ինը ամիսների ընթացքում, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 4,7 տոկոսանոց աճ:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գներն ավելացել են 25,9  տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 5791,4 միլիարդ դրամի (1606, 2 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 10,9 տոկոսով ավելի Է  նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով կազմել է 3383,7  միլիոն ԱՄՆ դոլար (1277,3 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 23,6 տոկոսով:

Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում։-0-