Արոնյանը «արծաթի» է արժանացել շախմատի 39-րդ օլիմպիադային գերազանց արդյունքի համար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստների առաջնորդ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը արծաթե մեդալ է ստացել Խանտի Մանսիյսկում անցկացված Շախմատի աշխարհի 39-րդ օլիմպիադայում ցուցաբերած գերազանց արդյունքի համար, հաղորդում է armchess.am-ը:
Շախմատի օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը: Տղամարդկանց մրցաշարում հաղթող է դարձել Ուկրաինայի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի առաջին հավաքականն է, երրորդ տեղում՝ Իսրայելը: Հայաստանը, որը եղել է Դրեզդենի՝ 2008թ. և Թուրինի՝ 2006թ. օլիմպիադաների հաղթող, այս անգամ 149 թիմերում գրավեց 7-րդ տեղը:
Armchess.am կայքի տեղեկատվության համաձայն՝ առաջին խաղատախտակի մոտ խաղացող շախմատիստների խաղի արդյունավետության ցուցանիշով Արոնյանը շատ քիչ զիջել է Վասիլի Իվանչուկին: Հայ գրոսմայստերի ընթացիկ վարկանիշը, որով բաշխվել են լավագույն շախմատիստների մրցանակները, կազմել է 2888, Իվանչուկը հավաքել է 2890:-0-