431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիային չհաջողվեց Հայաստանին իր քաղաքական խաղի մեջ ներքաշել. փորձագետ

16:18
24 Սեպտեմբերի 2010

Թուրքիային չհաջողվեց Հայաստանին իր քաղաքական խաղի մեջ ներքաշել՝ կապված Սուրբ Խաչի պատարագի հետ, կարծում է Հանրային Խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Ժասմեն Ասրյանը։

Գրեթե հարյուր տարի անց առաջին ժամերգությունն Ախթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես հրաժարվեց պատարագին մասնակցել, քանի որ թուրքական կողմը խոստումներին հակառակ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրեց։

«Մեր ընդվզումով մենք ապացուցեցինք Թուրքիային, որ լավ ենք հասկանում թուրքական քաղաքական խաղի էությունը՝ աշխարհին ցույց տալ, թե որքան է  Անկարան անհանգստացած իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնությունների խնդիրներով»,- ուրբաթ լրագրողներին ասաց Ասրյանը՝ ավելացնելով, որ այժմ թուրքական կողմն առավել մանրակրկտորեն է ամեն ինչ կկշռադատի, նախքան կրկին անգամ հայերին իր խաղի մեջ ներքաշելու փորձ կատարելը։

Ըստ փորձագետի, պատարագը բոյկոտելու արշավը հասել է իր նպատակին։ «Ինձ հպարտության զգացում է պատում, որ հայկական հասարակությունն ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, միաձայն հրաժարվեց Թուրքիայի քաղաքական խաղին մասնակցելուց»,- ասաց նա։

Ասրյանի կողմից գլխավորած ենթահանձնաժողովն առաջիններից մեկն էր, որ հայ ժողովրդին կոչ արեց չմասնակցել «թուրքական խաղին»։

 «Այս հարցը շատ կարևոր նշանակություն ունի ինչպես ամեն մի հայի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համար, և բնական է, որ մեր ենթահանձնաժողովը չէր կարող դիտորդ մնալ»,- ասաց Ասրյանը։

Ենթահանձնաժողովի անդամ, պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանն իր հերթին հայտնեց, որ պատարագի ողջ արարողությունը և դրան նախորդող իրադարձությունները հատկապես քաղաքական նպատակներ էին հետապնդում, և սխալ են նրանք, ովքեր չեն ցանկանում քաղաքականացնել այս հարցը։

«Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում այստեղ քաղաքականություն տեսնել, դա չի նշանակում, որ այն չկա, պարզապես այն կրոնի դիմակի տակ է թաքնվել»,- ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը