Փրկարարները որոնում են ավտոմեքենայով Արագած լեռան գագաթ բարձրացած Երևանի բնակիչներին

22.09.2010, 13:59
Փրկարարները որոնում են ավտոմեքենայով Արագած լեռան գագաթ բարձրացած Երևանի բնակիչներին
Փրկարարները որոնում են ավտոմեքենայով Արագած լեռան գագաթ բարձրացած Երևանի բնակիչներին

Հայ փրկարարները փնտրում են «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով Արագած լեռան գագաթը բարձրացած Երևանի երեք բնակիչներին, հաղորդում է հանրապետության Փրկարար ծառայությունը։

«Ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վաղ առավոտյան  դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և սկսել որոնողական աշխատանքները:

Արագած լեռը Հայաստանի ամենաբարձր կետն է։ Այն բաղկացած է չորս գագաթներից՝ հյուսիսային՝ 4090 մետր, արևմտյան՝ 4080 մետր, արևելյան՝ 3916 մետր, հարավային՝ 3879 մետր։ -0-