Վլադիկավկազի ահաբեկչության ժամանակ զոհված ՀՀ քաղաքացու մարմինը հայրենիք են բերել

11.09.2010, 18:48
Վլադիկավկազի ահաբեկչության ժամանակ զոհված ՀՀ քաղաքացու մարմինը հայրենիք են բերել

Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած ՀՀ քաղաքացի Արսեն Էլբակյանի մարմինն արդեն հայրենիք են բերել, հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ հարավային դաշնային օկրուգի ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը։

Սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ կայանած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում գործի է դրել 30-40 կիլոգրամ հզորություն ունեցող ռումբը:

Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ չհաշված մահապարտը, տուժողների թիվը հասնում է 161-ի:

«ՀՀ զոհված քաղաքացուն մենք հայրենիք ենք բերել։ Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը կամ վաղը չէ մյուս օրը»,- շաբաթ օրը Պյատիգորսկում՝ գեներալ Երմոլովայի հուշարձանի հանդիսավոր բացման ժամանակ ասաց Գոմցյանը։

Ըստ նրա, զոհվածի ընտանիքին օգնություն կցուցաբերվի։ «Բացի այդ, մենք (Հայաստանը) Ռուսաստանին բոլոր հնարավոր օգնություններն առաջարկել ենք, մասնավորապես անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ընդունել վիրավորներին»,- պարզաբանեց Գոմցյանը։ -0-