Սարգսյանը նշել է լավ նախագահի երեք հիմնական հատկանիշները

01.09.2010, 13:01
Սարգսյանը նշել է լավ նախագահի երեք հիմնական հատկանիշները

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրների, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականների և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ նշել է երեք հիմնական հատկանիշները, որոնք պետք է ունենա պետության յուրաքանչյուր ղեկավար:

«Կարծում եմ` նախագահն առաջին հերթին պետք է սիրի իր երկիրը, իր ժողովրդին:  Երկրորդ հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր նախագահի համար, ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ իրականում, իր երկրի, իր ժողովրդի շահը պետք է բարձր լինի ամեն ինչից, բացարձակապես` ամեն ինչից: Երրորդ` կարծում եմ, որ յուրաքանչյուր նախագահ մեր նման երկրներում, միգուցե նաև շատ այլ տեղերում, պետք է աշխատի գիշեր-ցերեկ»,- ասել է հանրապետության ղեկավարը:

ՀՀ նախագահը ընդգծել է, որ իր կարծիքով, ցանկացած նախագահ պետք է շատ դրական հատկանիշներով օժտված լինի, ունենա շատ սկզբունքներ:-0-