Երևանում շատերին է մտահոգել վրացական գազատարի վաճառքը. Ռադիոդիտարկում

18.08.2010, 14:18
Երևանում շատերին է մտահոգել վրացական գազատարի վաճառքը. Ռադիոդիտարկում

Երևանում զգուշանում են, որ եթե վրացական իշխանությունները որոշեն վաճառել Ռուսաստանից Հայաստան անցնող գազատարը, ապա այն ձեռք կբերի Ադրբեջանը։ Թբիլիսին հասկանալի պատճառներով գազամուղը Մոսկվային չի վաճառի՝ չնայած ակնհայտ է «Գազպրոմ»-ի հետաքրքրությունը խողովակի հանդեպ, որով ռուսական գազ է մատակարարվում Հայաստան՝ Հարավային Կովկասում  Մոսկվայի միակ անվերապահորեն ռազմավարական գործընկերոջը։ Այդուհանդերձ, վրացի վերլուծաբանները չեն բացառում, որ Ռուսաստանը կփորձի գազամուղը ձեռք բերել երրորդ անձի միջոցով։

Այնուհանդերձ, Երևանում քչերն են կասկածում, որ գլխավոր առուծախը տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայերը վստահ են, որ Ադրբեջանը, որը վերահսկում է Վրաստանի գազային հատվածի զգալի մասը, պատրաստ է ոչ քիչ գումար ներդնել գազամուղի համար՝ ոչ միայն տնտեսական նկատառումներից ելնելով, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հակադրության շուրջ Երևանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ լծակ ձեռք բերելու նպատակով։ Եթե Բաքուն կարողանա ազդել դեպի Հայաստան եկող ռուսական գազի վրա, Ադրբեջանի շրջափակումն ամբողջական կդառնա։ Այս նույն նպատակը կիրականացվի, եթե գազամուղը գնի Թուրքիան, որը լիովին աջակցում է Բաքվին Հայաստանի հետ ունեցած վիճաբանության մեջ։

«Немецкая волна»