Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը (Hans-Jochen Schmidt) գոհ է երկկողմ հարաբերությունների մակարդակից:
«Հայաստանի և Գերմանիայի միջև կարծիքների արդյունավետ փոխանակում է իրականացվում բարձր մակարդակով: Վերջերս Հայաստանի նախագահը հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ, ՀՀ պաշտպանության նախարարը, տեսչական ստուգում անցկացնելով Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղարարների նկատմամբ, այցելել է նաև Գերմանիա, որտեղ խաղաղարարները պատրաստություն են անցնում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շմիդտը:
Նրա խոսքերով՝ նախարարը ծանոթացել է խաղաղարարների նախապատրաստական ծրագրերի հետ, ովքեր Աֆղանստան կմեկնեն օգոստոսին: Դեսպանը հիշեցրեց, որ հայ զինվորականներն ավել վաղ ևս մասնակցել են Իրաքում, նախկին Հարավսլավիայի տարածքում իրականացվող խաղաղապահ առաքելություներին: Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Գերմանիան, իրականացնելով խաղաղարար առաքելություններ, փորձում են հակազդել անվտանգության համակարգի հիմնական մարտահրավերներին:
Միաժամանական Շմիդտն ավելացրեց, որ Հայաստանի առջև ևս երկու լրացուցիչ մարտահրավեր է կանգնած. մի կողմից հանրապետության առջև ծառացած են խաղաղապահ առաքելության իրականացման խնդիրները, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտությունը:
Գերմանացի դիվանագետը նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատվել է սերտ համագործակցություն անվտանգության, Հայաստանի պաշտպանողական ռազմավարության մշակման ոլորտներում: Դեսպանն ասաց, որ Երևանը Գերմանիայի առևտրատնտեսական կարևորագույն գործընկերներից մեկն է:
Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2010 թ.-ի հունվար-հունիսին 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 28,2 տոկոսով և կազմել շուրջ 160,8 միլիոն դոլար:-0-