Հայ մարզիկները Սինգապուրում կմասնակցեն առաջին Ամառային պատանեկան Օլիմպիադային

03.08.2010, 10:33
Հայ մարզիկները Սինգապուրում կմասնակցեն առաջին Ամառային պատանեկան Օլիմպիադային
Հայ մարզիկները Սինգապուրում կմասնակցեն առաջին Ամառային պատանեկան Օլիմպիադային

Հայաստանից 14 մարզիկ կմասնակցի Սինգապուրում օգոստոսի 14-26-ն անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերին, տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

«Հանրապետության մարզիկները հանդես կգան 11 մարզաձևում».- ասվում է հաղորդագրությունում։

Հայկական պատվիրակության կազմում են ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56 կգ,Երևան ), Գոռ Մինասյանը (+85 կգ,Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10 մ օդամղիչ ատրճանակ, Երևան), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երևան), ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը (60կգ, Երևան)։

Պատվիրակության կազմում են նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85 կգ, Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ, Հոկտեմբերյան), աթլետ Դիանա Խուբեսերյանը (100մ վազք, Երևան), ջրացատկորդ Գևորգ Պապոյանը (3մ ոստնակացատկ, Երևան), թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ, սլալոմ, Երևան), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող, 50մ և 100մ, Երևան) և Սերգեյ Պևնեևը (ազատ լողաոճ 50մ և 100մ, Երևան):

Խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 14 –ին: Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի օգոստոսի 10 –ի լուսադեմին և կվերադառնա օգոստոսի 29-ին: -0-