Հայ երկաթուղայինների համար ռուսաց լեզվի դասընթացներ են մեկնարկել Երևանում

ՀարավԿովկասյան երկաթուղու աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացներն են նախօրեին բացվել Երևանում՝ կազմակերպված Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Ռուսական գիտամեթոդական կենտրոնի կողմից, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Հատուկ մշակված ծրագրով «ՀԿԵ» տեխնիկական կրթության շենքում անցկացված առաջին դասը` հաշվի առնելով երկաթուղային տերմինալոգիան, լսել են երկու խմբեր (առավելապես ճանապարհային դիսպետչերներ)` 5ական մարդ կազմով, Երևանում և Գյումրիում: Ընդ որում գյումրեցի երկաթուղայինների համար դասընթացները հեռակա կարգով են անցկացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀԿԵ գլխավոև ինժեներ Սերգեյ Հարությունյանը և ընկերության տեղափոխման գծով տնօրինության գլխավոր ինժեներ Գեորգի Իսահակյանը նշել են ռուսաց լեզվի շեշտադրված ուսումնասիրմամբ տեխնիկական դասընթացների անցկացման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլլինը հուլիսի 2-ին Ուսումնական ծրագրերի կազմակերպման բնագավառում և «ՀԿԵ» ՓԲԸ համակարգում ռուսաց լեզվի ուսուցման նորարարական մեթոդների ներդրման մասին համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
ՀԿԵ գրեթե 4 հազարանոց կոլեկտիվի համար հանգուցային կայաններում տեխնիկական ուսուցման 20 դասարան և սենյակներ կտրամադրվեն, ինչպես նաև գրեթե 300 դպրոցների ռեսուրսներ, որոնք տեղադրված են երկաթուղու մայրուղու մոտ:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։
ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել է ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան: