Միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում, կան զոհեր. ՊՆ

29.07.2010, 16:54
Միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում, կան զոհեր. ՊՆ
Միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում, կան զոհեր. ՊՆ

Հրազենային զենքի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում, կան զոհեր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջադեպի մանրամասները չեն հրապարակվում: -0-