Սևան քաղաքի մոտակայքում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13.07.2010, 19:42
Սևան քաղաքի մոտակայքում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի Սևանա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

«Էպիկենտրոնում երեք բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:19-ին», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը:

Սևան քաղաքի մոտակայքում գտնվում է համանուն լիճը, որը ամռանը Հայաստանի բնակիչների ամենահայտնի հանգստավայրն է:-0-