Դատավորների և դատախազների եվրոպական հինգերորդ կոնֆերանսն աշնանը կանցկացվի Երևանում

01.07.2010, 20:04
Դատավորների և դատախազների եվրոպական հինգերորդ կոնֆերանսն աշնանը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դատավորների և դատախազների եվրոպական հինգերորդ կոնֆերանսն աշնանը կանցկացվի Երևանում, հինգշաբթի Դատախազության աշխատակցի օրվան և դատախազության 92-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հայաստանում 5-րդ նիստի անցկացման մասին որոշումը ընդունվել է նախորդ տարի Դատավորների և դատախազների եվրոպական կոնֆերանսի նախորդ նիստի ժամանակ, որն անցկացվել է Բորդոյում: Կոնֆերանսին, որն անցկացվել է Եվրոպական Խորհրդի կողմից` Եվրոպացի դատախազների և դատավորների խորհրդակցական խորհրդի (CCPE/CCJE) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի դատավորական դպրոցի հետ համագործակցությամբ, մասնակցել են դատավորներ և դատախազներ Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից:

«Հայաստանի դատախազության պատմության մեջ առաջին անգամ նման ներկայացուցչուկան և հեղինակավոր միջազգային կոնֆերանսի անցկացումն ինքնին վկայում է հայկական դատախազության բարձր հեղինակության և միջազգային ճանաչման մասին», - ասել է Հովսեփյանը:

Նրա խոսքերով` դա նաև միջազգային կառույցների հետ հայկական դատախազության հետևողական աշխատանքի գնահատականն է, քանի որ Հայաստանը միշտ կորևորել է դատախազությունների միջազգային համագործակցությունը, այլ երկրների նմանատիպ կառույցների հետ կապերը` գիտակցելով, որ ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն դիմակայել անդրազգային հանցավորության մարտահրավերներին:-0-