Ամերիկյան Սիլիկոնային հովտում հայկական ներկայացուցչությունն աշխատանքը կսկսի աշնանը

29.06.2010, 18:43
Ամերիկյան Սիլիկոնային հովտում հայկական ներկայացուցչությունն աշխատանքը կսկսի աշնանը
Ամերիկյան Սիլիկոնային հովտում հայկական ներկայացուցչությունն աշխատանքը կսկսի աշնանը

Հայկական ընկերությունների ներկայացուցչությունն ամերիկյան Սիլիկոնային հավտում աշխատանքը կսկսի աշնանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Գրասենյակի բացման հետ կապված հարցն արդեն լուծված է, սակայն որոշ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք թույլ չեն տվել ավելի վաղ իրականացնել նախագիծը, սակայն կառավարության մոտ մտադրությունը պահպանվում է և ակնկալվում է, որ գրասենյակը կսկսի գործել արդեն աշնանը»,- ասաց Մուսայելյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ում ներկայացուցչության բացումը լուրջ խթան կդառնա Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար։

Նա նշեց, որ ներկայացուցչության միջոցով հայկական ընկերությունները Սիլիկոնային հովտում կկարողանան ապահովել իրենց ներկայությունը, առավել մոտ կլինեն ամերիկացի  մշակողներին և գիտահետազոտական ներուժին, որն այնտեղ առկա է։

Հայաստանի կառավարությունը ՏՏ ընկերությունների հետ համատեղ ծրագրել է Սիլիկոնային հովտում (Սան-Խոսե, ԱՄՆ) ներկայացուցչություն ստեղծել, որի մասին համաձայնություն էր ձեռք բերվել 2010թ.-ի մարտին Միացյալ Նահանգներում անցկացված երրորդ ArmTech համաժողովի շրջանակներում։

Ներկայացուցչությունը կներկայացնի հայկակաընկերությունների շահերը, որը հնարավորություն կընձեռի մի կողմից իրականացնել Հայաստանում արտադրված ՏՏ ապրանքները և ծառայությունները Սիլիկոնային հովտում, մյուս կողմից  կապահովի Հայաստանի կապը այդ հզոր համաշխարհային ՏՏ կենտրոնի հետ։ -0-