ԱԽ բանաձևի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը չի վնասի ռուս-իրանական հարաբերությունները. դեսպան

23.06.2010, 16:00
ԱԽ բանաձևի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը չի վնասի ռուս-իրանական հարաբերությունները. դեսպան

ՌԴ-ն կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը, և այդ դիրքորոշումը չի վատացնի ռուս-իրանական հարաբերությունները, կարծում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։

ՄԱԿ ԱԽ-ն հունիսի 9-ին կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ ուրանի հարստացման վերաբերյալ աշխատանքներն ավարտելու մերժման կապակցությամբ: Փաստաթղթին կողմ են արտահայտվել ԱԽ 12 անդամներ, Թուրքիան և Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով չորորդ բանաձևն է, որն ընդունվել է ԱԽ-ի կողմից՝ Թեհրանի կողմից միջազգային պահանջները կատարելու ցանկության բացակայության պատճառով, որոնք վերաբերում էին նրա միջուկային ծրագրին:

«Չնայած Ռուսաստանը կողմ է քվեարկել բանաձևին, կարող է մեր ժողովրդի հիշողության մեջ ինչ-որ բացասական հետք թողնել, սակայն, ես հուսով եմ, որ դա երկու երկրների փոխհարաբերություններում  բացասական հետևանքներ չի ունենա»,- չորեքշաբթի Մամուլի ազգային ակումբում ասաց դեսպանը։

Ըստ նրա, ինչպես Ռուսաստանն է անհրաժեշտ Իրանին, այդպես էլ Իրանը՝ Ռուսաստանին։ -0-