Հայ հոգևորականը պետկառույցներին կոչ է անում խորհել աղանդավորության սպառնալիքի մասին
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հագևոր հովիվ Շմավոն քահանա Ղևոնդյանը կարծում է, որ համապատասխան պետական կառույցները պետք է խորհեն այն սպառնալիքի մասին, որը բերում է աղանդավորությունը։
«Ո՞վ է հատկապես ժամանում Հայաստան, ի՞նչ գործունեություն են իրականացնում մեր երկրում այս կամ այն կրոնական կազմակերպությունները, արդյո՞ք նրանք միայն քարոզչությամբ են զբաղվում կամ դա միայն վարագույր է այլ գործունեության համար, օրինակ, հետախուզական»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց հայր Շմավոնը։
Մոտակա օրերին Երևանի խոշոր մարզադաշտերից մեկում մեծ միջոցառում է նախատեսվում՝ հանրապետություն ժամանած, այսպես կոչված, «Եվրատեսիլի» ծառայության նախագահ Դևիդ Հասավեի մասնակցությամբ։
Ըստ քահանա Շմավոնի՝ կրոնական կազմակերպությունները կարող են միջոցառումներ անցկացնել միայն նրանց պաշտոնապես տրամադրված տարածքներում։
«Չեմ կարծում, որ Երևանի մարզադաշտը տրամադրված է նրանց։ Հնարավոր է, որ փաստաթղթերում մեկ այլ միջոցառում է ձևակերպվել։ Համապատասխան մարմինները կարող են ստուգել և հեշտությամբ պազել դա։ Ամեն դեպքում, մարզադաշտի վարձակալության համար շատ մեծ միջոցներ են հարկավոր, և դա պետք է անհանգստություն առաջացնի պետկառույցների ներկայացուցիչների մոտ»,- ընդգծեց նա։
Հայ հոգևորականը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունները մեծ քանակությամբ մարդկանց ներգրավելու համար պարբերաբար խոշոր միջոցառումներ են կազմակերպում մարզադաշտերում, համերգային դահլիճներում՝ հրաշք խոստանալով, իսկ հատկապես այն, որ «կույրերը կտեսնեն և տկարները կկարողանան քայլել և նույնիսկ վազել»։
«Այդ կերպ մերժվում է քրիստոնեական այն գաղափարը, որ հրաշքը միայն հավատքի միջոցով է հնարավոր»,- ընդգծեց հայր Շմավոնը։
Ըստ նրա՝ աղանդավորների տեսողական քարոզչությունը ոչ այլ ինչ, քան «հոգեորսություն է», քանի որ այդ քարոզների ժամանակ նախապես հայտնի է, թե ով կտեսնի և ով կվազի։
«Սա մաքուր խաբեբայություն է։ Ցանկացած աղանդավորական կազմակերպություն փորձում է մարդկանց խլել մայր եկեղեցուց և իր մոլեռանդ կողմնակիցը դարձնել, համալրել իր շարքերը»,- ընդգծեց քահանան։
Ըստ քահանայի տվյալների՝ այսօր Հայաստանում գործում է 50 աղանդավորական կազմակերպություն, իսկ դրանց անդամների քանակը ստույգ հայտնի չէ ։-0-