416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին սերտացնել կապերը հայրենիքի հետ

14:42
02 Հունիսի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին՝ ամրապնդել ոչ միայն ընտանեկան և մշակութային, այլև գործարար կապերը հայրենիքի հետ:

«Մաղթում եմ ձեզ (հայկական սփյուռքի ներկայացուցիչներին) առավել սերտացնել կապերը պատմական հայրենիքի հետ: Դրանք պետք է լինեն ոչ միայն ընտանեկան ու մշակութային, այլև գործնական», - նախօրեին ասել է Սարգսյանը Դոնի Ռոստովում՝ ելույթ ունենալով ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների առջև, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Դոնի Ռոստով: Նախօրեին արդեն տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տնտեսությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին և քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով: Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում և աշխատում են այստեղ, և կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները», - ասել է Սարգսյանը:

Ինչպես նշել է նախագահը, սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ իր հանդիպումներում, որ մայրցամաքում էլ դրանք լինեն, նա ականատես է լինում Հայաստանի ու հայության խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրության ու սրտացավության: Որպես կանոն, նա լսում է նրանց մտահոգությունների և հայրենիքին սատարելու պատրաստակամության մասին:

Նախագահը մաղթել է առավել արդյունավետ աշխատանք հայապահպանության ուղղությամբ: «Ես հավատում եմ, որ այս քաղաքը ռուս և հայ մշակույթներին տալու է նոր սարյաններ, տալու է նոր գիտնականներ, արդյունաբերողներ, առևտրականներ, նոր գործիչներ ամենատարբեր ոլորտներում: Դրա ներուժը կա. չի կարող չլինել», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև կոչ է արել հայրենակիցներին բարձր պահել հայի անունն ու պատիվը:

«Ես գիտեմ, որ դուք ապրում և հպարտանում եք Հայաստանի հաջողություններով: Իմացեք, որ մենք էլ ուրախանում ենք այստեղից (սփյուռքից) ստացած լավ լուրերով: Մենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով», - ասել է Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը:

«Մենք պետք է աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, և ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը», - ասել է Սարգսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը