+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը «ձիու քայլ» կատարեց Թուրքիայի հետ շախմատային դիվանագիտությունում. փորձագետ

14:47
01 Հունիսի 2010

Հայաստանը «ձիու քայլ» կատարեց Թուրքիայի հետ շախմատային դիվանագիտությունում՝ տանուլ չտալով հայ-թուրքական ռաունդը, կարծում է քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։ 

«Սա ոչ թե ֆուտբոլային դիվանագիտություն է, այլ շախմատային։ Մենք «ձիու քայլ» կատարեցինք, իսկ Թուրքիան անպատրաստ գտնվեց այդ քայլին»,- eրեքշաբթի լրագրողներին ասաց Մանասյանն՝ ամփոփելով նախագահի բրյուսելյան այցի արդյունքները։

Ըստ նրա` Հայաստանը տանուլ չի տվել հայ-թուրքական ռաունդը գոնե այն պատճառով, որ ամբողջ աշխարհում քննարկվում էր Հայոց ցեղասպանության խնդիրը։

Քաղաքագետի խոսքերով` Հայաստանի արտաքին քաղաքականությունում բեկում է նկատվում, շեշտադրումներն արված են ակտիվ նախաձեռնողական քաղաքականությանը։

«Եթե նստենք և ոչինչ չանենք, ապա արդյունք չենք ստանա»,- ասաց Մանասյանը։

Խոսելով եվրոպական մոտեցման մասին՝ քաղաքագետը նշեց, որ գիտական, քաղաքական և լրագրողական շրջանակներում որոշ չաձով պարզամիտ վերաբերմունք է նկատվում Եվրոպայի նկատմամբ։ «ԵՄ-ն հզոր կառույց է և լուրջ խաղացող, որի ցանկացած քայլ պայմանավորված է և բխում է Եվրոպայի շահերից, և այստեղ պատահական քայլեր չկան»,- ասաց Մանասյանը։

Ըստ նրա, սա արտացոլվում է նրանում, որ Եվրոպան մղում է Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը և ցանկանում է ընդգրկել Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ նախագծերում։

«ԵՄ-ն կարող է ավանդ ունենալ հակամարտության կարգավորման մեջ՝ դրանով իսկ բարձրացնելով իր հեղինակությունը որպես կարգավորման գործոն»,- ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ մյուս երկու ուժեղ խաղացողները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են։

«Ցանկանում ենք, թե ոչ, Մոսկվա և Վաշինգտոն կատարած այցերն անհրաժեշտ են, և որքան հաճախ դա լինի, այնքան ավելի շուտ մենք կզգանք մեր քաղաքականության զարկերակը»,- ասաց փորձագետը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ