Հայաստանն ու Իրանը մի շարք ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում

26.05.2010, 15:45
Հայաստանն ու Իրանը մի շարք ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում
Հայաստանն ու Իրանը մի շարք ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում

Հայաստանի և Իրանի միջև համաձայնագիր է կնքվել կրթության և գիտության ոլորտում մի շարք համատեղ ծրագրերի իրականացման մասին, հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ համագործակցության մասին մոտակա երեք-չորս տարիների համաձայնագրի նախագիծը նախարարության կողմից պաշտոնապես կներկայացվի հաջորդ շաբաթ»,- ասաց Աշոտյանը՝  մայիսի 21-25-ը իր կողմից ղեկավարվող պատվիրակության՝ ԻԻՀ կատարած այցն ամփոփելիս:

Ըստ նրա, Իրանի պաշտոնական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպման և համագործակցության խորացման նպատակով անցկացված բանակցությունների արդյունքում, մասնավորապես, որոշվել է համատեղ դպրոցական օլիմպիադաներ և ամառային ճամբարներ կազմակերպել:

Բացի այդ, այցի ժամանակ համագործակցության մասին  համաձայնագիր է կնքվել Թեհրանի «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական ինժեներական համալսարանի միջև:

Այս կապակցությամբ նախարարն ավելացրեց, որ Իրանը կարևորում է կրթական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը, ինչպես նաև հայկական բուհերում Իրանի ուսանողների կրթությանը: «Մենք կարող ենք ակնկալել, որ կրթվելու նպատակով Հայաստան Իրանից առավել շատ ուսանողներ կժամանեն Հայաստան»,- նշեց Աշոտյանը: -0-