Երեք մարդ է տուժել Երասխահուն գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով
25.05.2010,
12:38
Երեք մարդ է տուժել Երասխահուն գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով
Երեք մարդ, այդ թվում և դեռահաս տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել նախօրեի առավոտյան Երասխահուն գյուղում «ԱԶ-53» մակնիշի 19 ՏՍ 884 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի այրման արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը, տուժածները՝ 33-ամյա Սվետլանա Խուդոյանը, 40-ամյա Միշա Մստոյանը և 12-ամյա Իշխան Մստոյանը տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց, այնուհետև` Երևանի այրվածքների կենտրոն։
Ըստ բժիշկների` կնոջ և դեռահասի վիճակը գնահատվում է ծանր, Մ. Մստոյանի վիճակը` միջին ծանրության: -0-