415.57
4.67
386.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի կարուսելների միայն քառորդ մասն է անվտանգության փորձաքննություն անցել. ԱԻՆ

13:43
11 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում գրանցված 47 կարուսելներից միայն 13-ն է անցել անվտանգության փորձաքննություն, տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը:

«47 կարուսելից միայն 13-ն է փորձաքննություն անցել, մնացած կարուսելները փորձաքննության չեն ենթարկվել.....Ես կոչ եմ անում ձեզ չխաղալ երեխաների կյանքի հետ և չնստել վտանգավոր կարուսելներ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացրել է կենտրոնի տնօրենը, գրանցված կարուսելներից 44-ը գործում են Երևանում: Պետրոսյանի տվյալներով, Հայաստանի մայրաքաղաքում են գտնվում փորձաքննություն անցած բոլոր 13 կարուսելները:

Նրա խոսքերով, հանրապետության տարածքում գրանցված կարուսելներ են գործում նաև Կապանում և Վանաձորում: Ընդ որում, ինչպես տեղեկացրել է Պետրոսյանը, Կապանի կարուսելները փորձաքննության ժամանակ բացասական արդյունք են ստացել, իսկ Վանաձորի կարուսելներն ընդհանրապես փորձաքննության չեն ենթարկվել:

Ինչպես նշեց փորձագետը, ոչ բոլոր կարուսելներն են անվտանգ շահագործման փորձաքննություն անցնում, այլ միայն բարձր վտանգ ներկայացնող օբյեկտները: Կենտրոնի տնօրենն ավելացրել է, որ Հայաստանում կարուսելների փորձաքննությամբ զբաղվում է ոչ միայն ազգային կենտրոնը, այլև՝ սահմանափակ պատասխանատվությամբ երեք մասնավոր ընկերություններ:

Պետրոսյանը կոչ է արել երեխաների ծնողներին հատուկ ուշադրություն դարձնել կարուսելների անվտանգությանը: Նա նշել է, որ անվտանգությունը կարելի է նաև ինքնուրույն որոշել՝ ուշադրություն դարձնելով կոնստրուկցիաների մաշվածությանը, ժանգի առկայությանը: Կենտրոնի տնօրենն ավելացրել է, որ Երևանի Հաղթանակի զբոսայգու ոչ մի կարուսել փորձաքննության չի ենթարկվել:

Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին «Թայֆուն» կարուսելի շղթաների պոկվելու պատճառով երեք դեռահաս և մեկ կին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս փաստի առնչությամբ Երևանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, պատրաստված նյութերի հիման վրա նշանակված են փորձաքննություններ, որոնց արդյունքում կորոշվի քրեական գործի հարուցման հարցը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում