Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր

04.05.2010, 12:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Այցի ընթացքում, Փարիզում և Լոնդոնում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:-