ՀՀ նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին

22.04.2010, 11:13
ՀՀ նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին
ՀՀ նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին

Հայ-թուրքական հարցում քաղաքական քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից,  Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն և Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: 

Այնուհետև Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին:-0-