Պատի ինքնափլուզման հետևանքով Կապանում փակվել է ճանապարհի երթևեկելի մասը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Ապրիլի 19-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել փլուզում:
Ժամը 16.05-ին դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է Լարիսա Դավիդովային պատկանող թիվ 29 տանը կից` 13-15 մ երկարությամբ եւ 4-5 մ բարձրությամբ հենապատը: Փլուզման հետևանքով փակվել է ճանապարհի երթևեկելի մասի` նշված հասցեին հարակից հատվածը:
Դեպքի մասին տեղեկացրել են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետարանի համապատասխան անձանց: Տուժածներ չկան:-0-