431.08
4.38
402.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կօգնի Ռուսաստանին և Հայաստանին առաջ տանել փոխշահավետ նախագծերը. Լավրով

12:08
15 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը (ԻՀՌՀԿ) իր ներդրումը կկատարի փոխշահավետ նախագծերի առաջխաղացման հարցում Ռուսաստանի և Հայաստանի ջանքերի համախմբման գործում, նշվում է հինգշաբթի Երևանում ԻՀՌՀԿ-ի բացման արարողության մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում:

«Մենք դիտարկում ենք կենտրոնը որպես հարթակ կառուցողական երկխոսության և գործարար միությունների ներկայացուցիչների, գիտնականների, պրոֆեսորների և երկու երկրների բուհերի դասախոսների միջև կապերի ընդլայնման համար», - ասվում է Լավրովի ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի համար զարգացման ինովացիոն ուղուն անցնելը ժամանակի կամքն է, անքակտելի պայմանն է Ռուսաստանի արժանի ապագայի և արագ փոփոխվող աշխարհում մրցունակ առավելությունների ապահովման համար:

«Մենք ելնում ենք նրանից, որ տնտեսության արդիականացման հարցը առանձնահատուկ նշանակություն ունի նաև ԱՊՀ գծով մեր գործընկերների համար», - նշել է նախարարը:

Ուղերձում նաև նշվում է, որ գլոբալ ճգնաժամը համոզիչ կերպով ցույց տվեց, թե «որքան ենք մենք փոխկապակցված միմյանց հետ, որքան համակարգային և երկարաժամկետ բնույթի համատեղ միջոցների կարիք ունենք՝ ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման համար»:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների հարուստ, ստեղծագործական ներուժի առավել լիարժեք բացահայտումը կնպաստի մեր պետությունների բարգավաճման ապահովմանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - նշվում է Լավրովի ուղերձում:

ԻՀՌՀԿ-ի հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայման միջոցով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») համաձայնել են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով` համագործակցել միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում, անցկացնել համատեղ սեմինարներ և խորհրդատվություններ, գիտաժողովներ, փոխանակվել տեղեկատվությամբ, աջակցել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում համատեղ ձեռնարկությունների բացմանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան