411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հաջորդ շաբաթ Հայաստանում փոքր-ինչ կցրտի. Հայպետհիդրոմետ

18:09
12 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաջորդ շաբաթ փոքր-ինչ կցրտի, իսկ մարտի 20-ից հետո կնկատվի տաք հոսանքների անցում, ուրբաթ ասաց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքերով, առաջիկա երեք օրվա ընթացքում Հայաստանում ջերմաստիճանի ներկայիս ֆոնը կպահպանվի, մասնավորապես, հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի պլյուս 16-17 աստիճան ցերեկը և մինչև 4-7 աստիճան՝ տաքություն գիշերային ժամերին։

Պետրոսյանը նշեց, որ մարտի 13-ի երկրորդ կեսին հանրապետությունում տեղումներ են սպասվում, որոնք մարտի 14-ին չափավոր կլինեն, իսկ 15-16-ին առանձին շրջաններում՝ զգալի։ Մարտի 16-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ մեկ օր անց ձյուն կտեղա նաև առանձին նախալեռնային շրջաններում։

«Այս կապակցությամբ մարտի 16-ին սպասվում է ջերմաստիճանի նվազում սառը ճակատի ներթափանցման պատճառով, իսկ արդեն մարտի 18-19-ին անամպ եղանակի պայմաններում սպասվում է ջերմաստիճանի հետագա նվազում»,- ասաց Պետրոսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ մարտի 20-ից հետո կնկատվի տաք ճակատների ներթափանցում դեպի Հայաստան և օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։

Ինչպես ընդգծեց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետը, կանխատեսումներն իրականացվում են հնգօրյա կտրվածքով, և քանի որ նշված ժամկետները դուրս են մնում կանխատեսվող ժամանակահատվածից, ապա նկատի առնելով տարբեր գործոններ՝ ցուցանիշները կարող են արտահայտվել ոչ այն ինտենսիվությամբ, որ ցույց են տալիս ներկայիս կանխատեսումները։

«Այնուամենայնիվ, մենք օդի ջերմաստիճանի նվազում ենք սպասում մարտի 18-ից հետո միջինը 4-6 աստիճանով, սակայն որքան այն կկազմի՝ կհասնի զրոյի թե մինուսային ջերմաստիճանի, հնարավոր կլինի պարզել առաջիկա օրերին, միաժամանակ չեն բացառվում նաև ցրտահարությունները»։

Ըստ նրա, ձյան տեսքով տեղումներ առաջիկա օրերին չեն սպասվում, իսկ հնարավոր ցրտահարությունները չեն բացառվում մինչև ապրիլի վերջ, ինչը վտանգավոր է Արարատյան դաշտի ծաղկող պտղատու ծառերի համար։
 
Հայաստանում անսովոր տաք ձմեռ էր։ Դեկտեմբերին և առանձին օրերին Երևանում և Արարատյան դաշտավայրում արձանագրվել է պլյուս 15 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ Մեղրիում՝ 20 աստիճան, Կապանում՝ 19 աստիճան։ Նման տաք դեկտեմբերներ արձանագրվել են 1937, 1938, 1963 և 1967 թվականներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից