Մարտի 9-ին, ժամը 16.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետևանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է:-0-