ՀՀ բնակչությունն ապրիլի 1-ից գազի համար 37,5%-ով շատ կվճարի

26.02.2010, 14:29
ՀՀ բնակչությունն ապրիլի 1-ից գազի համար 37,5%-ով շատ կվճարի
ՀՀ բնակչությունն ապրիլի 1-ից գազի համար 37,5%-ով շատ կվճարի

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչությունը 2010 թվականի ապրիլի 1-ից օգտագործվող գազի համար 37,5 տոկոսով շատ կվճարի՝ գազի մեկ խորանարդ մետրի համար 132 դրամ (34 ցենտ)՝ 96 դրամի փոխարեն (25 ցենտ)։ 

Համապատասխան որոշում է ընդունվել ուրբաթ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Դեպի Հայաստան ռուսական գազ մատակարարող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը առաջարկել է բարձրացնել սակագինը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց 96 հազար դրամից մինչև 136 հազար դրամ (բոլոր գները՝ ներառյալ ԱԱՀ), սակայն ՀԾԿՀ-ն իջեցրել է սակագինը մինչև 132 հազար դրամ՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Միաժամանակ ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող ձեռնարկությունների համար սակագինն աճել է 13 տոկոսով և ապրիլի մեկից կկազմի 243,13 դոլար հազար խորանարդ մետր օգտագործվող գազի համար՝ ներկայիս 215 դոլարի փոխարեն։

Վերջնական գազասպառողների համար գազի գների բարձրացման հիմնավորումների թվում ՀԾԿՀ-ն նշում է հանրապետություն ներկրվող գազի գների 17-տոկոսանոց բարձրացումը (հազար խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից մինչև 180 դոլար առանց ԱԱՀ), դրամ/դոլար փոխարժեքի հարաբերակցության կտրուկ ավելացումը, բնական գազի սպառման շուրջ 20-տոկոսանոց անկումը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» կողմից իրականացրած ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությունը և շահագործման ծախսերի և գազամատակարարման ցանցի ընդլայնմամբ պայմանավորված պահպանման ծախսերը։

Հայաստանն ու Ռուսաստանը որոշակի պայմանավորվածություններ ունեն որոշակի ժամանակահատվածում գազի գների փոփոխման վերաբերյալ։ Հայաստանի համար ռուսական բնական գազի արժեքը 2010 թվականի ապրիլի 1-ից կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց նախկինում գործող 154 դոլարի փոխարեն 180 դոլար՝ ներառյալ ԱԱՀ։

«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, իսկ Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-